Երևանը գլխավոր ճարտարապետ չի ունենա

հանրապետության հրապարակ-սիվիլնեթ

Կառավարությունը պատրաստվում է վերացնել Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը և դրա հաշվին ավելացնել մեկ փոխքաղաքապետի հաստիք։ Համապատասխան օրենսդրական նախագծերն ընդգրկված են կառավարության մարտի 4-ի նիստի օրակարգում։

Ըստ հիմնավորման՝ Երևանի գլխավոր ճարտարապետը համակարգում է մայրաքաղաքում ճարտարապետական ու քաղաքաշինական քաղաքականությունը, սակայն ոլորտի վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու գործառույթով գլխավոր ճարտարապետն օժտված չէ։

«Երևանի գլխավոր ճարտարապետի՝ կանոնանդրությամբ վերապահված որոշ լիազորությունների միանձնյա իրականացումը, և դրա արդյունքում որոշումների կայացման գործընթացը Երևանի քաղաքապետարանը փորձ է անում բերել անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների մասնագիտական խմբերի կողմից որոշումների կոլեգիալ կերպով կայացման դաշտ՝ արդյունքում վերացնելով համայնքի համար կարևորագույն ոլորտում սուբյեկտիվ որոշումների ընդունման պրակտիկան»,- ասված է որոշման հիմնավորումներում։

Նոր փոխքաղաքապետի հաստիքի ավելացմամբ ճարտարապետաքաղաքաշինական գործընթացները կհամակարգի տվյալ անձը։

Մեկնաբանել