Տիրան Խաչատրյանը ուզում է դատարանով վերականգնվել Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հայաստանի Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը վարչական դատարանում վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրը։ 

Փետրվարի 24-ին նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ պաշտոնից ազատեց Խաչատրյանին։ 

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել նախագահի վերոնշյալ հրամանագիրը։ Հայցում որպես երրորդ անձ ներգրավված են կառավարությունն ու Գլխավոր շտաբը։ Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Մերի  Համբարձումյանին։

Նիկոլ Փաշինյանը ազատել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին զբաղեցրած պաշտոններից