Հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք, առողջացել է 378 մարդ

կորոնավիրուս - covid19

Հայաստանում մարտի 4-ին կատարվել է 2 825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 15,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 378 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։

Մարտի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173 749 դեպք, որոնցից 164 463-ն` առողջացած, 3 215-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744 863 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 173 749 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 271 872 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 235 647 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 746 158 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 665 103 դեպքով:

Մեկնաբանել