«Բարգավաճ Հայաստանը» արտահերթ ընտրությունների հետ կապված որոշում չունի

«Բարգավաճ Հայաստանը» արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը կքննարկի իր քաղաքական խորհրդում, ապա կհայտնի իր դիրքորոշումը։ Մարտի 5-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ 

«Բնականաբար, այս վերջին առաջարկի հետ կապված դեռ քննարկում չենք ունեցել, քաղաքական խորհրդի ձևաչափում այդ որոշումը կկայացվի ու ըստ այդմ քաղաքական դիրքորոշում կհայտարարվի։ Երբ քաղաքական խորհուրդը քննարկի, մեր դիրքորոշումը կներկայացվի, մինչ այդ անձնական դիրքորոշումներից ձեռնպահ ենք մնալու»,- ասաց նա։ 

Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանը, նշեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ խնդիրը ժամկետների ու պայմանների մեջ է։ Իվետա Տոնոյանը նաև ավելացրեց, որ եթե Գագիկ Ծառուկյանը հանդիպի Նիկոլ Փաշինյանին, դա պիտի տեղի ունենա քաղաքական խորհրդի հանդիպումից հետո, իսկ նման հանդիպում դեռ նախատեսված չէ։