Ալիևը թանկ գնով է վաճառելու պատերազմը ներքին լսարանին․ Տարոն Հովհաննիսյան

Արտաքին հարաբերություններում Ադրբեջանը ընտրել է Թուրքիայի հետ մերձենալու ճանապարհը՝ մեծացնելով Անկարայի գործոնը երկրում․ ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում ասում է «Օրբելի» կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: «Այժմ երկրի ներսում չկա լուրջ դիմադրություն Ալիևի դեմ և երկար ժամանակ չի լինի, քանի որ վերջինս շատ թանկ գնով է վաճառելու 44-օրյա պատերազմը ներքին լսարանին»,- նշում է Տարոն Հովհաննիսյանը:

Մեկնաբանել