Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը։

«Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությոնը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- ասվում է հեռուստաընկերության հայտարարությունում։

Մեկնաբանել