Հայաստանի առաջարկով Թուրքիան հեռացվել է ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից

Հայաստանի առաջարկով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանվել են ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից։ Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքը։

Գործադիրից տեղեկացնում են, որ մարտի 5-ին հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի»,- ասվում է հաղորդագրությունում։