- ԱՄՆ-ը Հունաստանին մատակարարելու է F-35 կործանիչներ. Թուրքիայում զայրացած են
- Ըստ թուրքական կողմի՝ «Բայրաքթար»-ները ռազմական գործում հեղափոխություն են արել
- Էրդողանը խոսել է մարդու իրավունքների մասին, իսկ Վճռաբեկ դատարանը դատական գործընթաց է սկսել երկրի քրդամետ ուժի նկատմամբ
-
«Ֆլայ Արմենիա»-ի Բոյինգը վերադարձվել է Հայաստան
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության «Բոյինգ 737-300» (EK-FAA) օդանավը տեղափոխվել է Հայաստան։ Ընկերությունը հայտարարություն է տարածել «օդանավի անհետացման իրական պատճառների ու փաստերի վերաբերյալ»։ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ-ը լիզինգային տարբերակով ձեռք է բերել Boeing 737-300 օդանավը եվրոպական ընկերությունից։ Օդանավը տեղակայված էր Էստոնիայի Տալլին քաղաքում, որտեղ կատարվում էին տեխնիկական աշխատանքներ։ Ս․թ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան, որտեղ պետք է շարունակվեր ինքնաթիռի տեխնիկական սպասարկումը։ Ֆլայ Արմենիա էյրվեյզին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրամադրվել էր թույլտվություն Տալլին-Հոստոմել տեխնիկական մեկ թռիչքի իրականացման համար, որի համար անձնակազմը նույնպես հրահանգավորված էր։ Covid-19 համաճարակի սահմանափակումներից ելնելով՝ հայ օդաչուների Շենգենյան գոտու վիզայի ստացումը […]
-
Փոփոխություններ 68 000 դրամի աջակցության ծրագրում. Արցախն այս շաբաթ
ՍիվիլՆեթն ամփոփում է շաբաթն Արցախում․ Հակառակորդը կրակել է հայկական մարտական դիրքերի և բնակավայրերի վրա, Փոփոխություններ են կատարվել 68 հազար դրամի չափով տրամադրվող աջակցության ծրագրում, Հայաստանի կառավարությունը 4 մլրդի չափ դրամաշնորհ է տրամադրում Արցախին, Առաջիկա 10 տարիներին տարեկան 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի Արցախին, Ըստ Շոյգուի, ՄԱԿ-ը չի արձագանքել Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին, Պատարայի տումեցիները, ՍիվիլՆեթի ռեպորտաժ
-
ՁայնաZOOM.Քոչարյանը քարոզարշավը կսկսի Փաշինյանի հրաժարականից հետո
ՍիվիլՆեթն ամփոփում է ապրիլի 23-ի հիմնական իրադարձությունները. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հրաժարական է տվել Քոչարյանը հայտարարել է, որ Փաշինյանի հրաժարականից հետո սկսելու են աշխատանքները Հույս ունենք հզոր բանակ կառուցել Ռուսաստանի օգնությամբ․ Արմեն Գրիգորյան Զախարովան մեկնաբանել է Բաքվում «ռազմավարի պուրակի» բացումը
-
Երեք տարի անց․ ի՞նչ դասեր ենք քաղել հեղափոխությունից
Բարի գալուստ։ Այսօր հետադարձ հայացք կնետենք անցած երեք տարվա վրա։ 2018-ի ապրիլի 23-ին այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և դա դիտվեց որպես նոր դարաշրջանի, հետհեղափոխական ժամանակաշրջանի սկիզբ։ Վերջին երեք տարիները մեր ազգի պատմության ամենաբարդ, ողբերգական ու հերոսական տարիներից էին։ Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը համաժողովրդական շարժման արդյունքում առանց արյունահեղության որոշում կայացրեց հեռանալ, և դա պետք է արժանվույն գնահատել։ Հետհեղափոխական շրջանի ձեռքբերումները Վերջին տարիներին պետք է սառնասրտորեն և անաչառ նայել՝ տեսնելու դրականը, բացասականը ու աղետալին։ Ըստ իս՝ հեղափոխության ամենամեծ արդյունքը օլիգարխների գերակայության վերջն էր։ Թուլացել են մենաշնորհները, բիզնեսով զբաղվելու ավելի մեծ հնարավորություններ կան, գործարար միջավայրը շատ ավելի բաց է, […]
-
Արցախի վերահսկողությունից դուրս տարածքներից ևս 5 աճյուն է հայտնաբերվել
Արցախում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ևս 5 աճյուն է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին»,- ասվում է հաղորդագրությունում։ Ծառայությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551:
-
Հայոց ցեղասպանությունը դատապարտող մտավորականները պատերազմի ժամանակ լուռ էին․ Քոփթաշ
Չնայած հավանականությանը, որ Վաշինգտոնը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ հարցը Թուրքիայում լիովին անտեսվում է. ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է «Արաս» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը: Նա ընդգծում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Թուրքիայում մեծացել են հայ բնակչության հանդեպ ճնշումները և անգամ այն մտավորականները, որոնք դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը, պատերազմի ժամանակ լուռ էին: Ռոբեր Քոփթաշի դիտարկմամբ՝ Պոլսի Հայոց պատրիարքությունը, կորցնելով ազգային գիծը, գործում է Թուրքիայի պետական քաղաքականության շրջանակներում:
-
Ռուսաստանը հետ է քաշում զորքերը Ուկրաինայի հետ սահմանից
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է մշտական տեղակայման վայրեր վերադարձնել ռուսական զորքերը, որոնք մասնակցում էին Հարավային ռազմական շրջանում անցկացվող զորավարժություններին: Կիևն ու արևմտյան երկրները Ռուսաստանին կոչ էին անում հետ քաշել զորքերը՝ հայտարարելով սրացման վտանգի մասին։ Շոյգուն որոշել է ավարտել ստուգիչ միջոցառումները Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում․ «Կարծում եմ, որ չհայտարարված ստուգման նպատակներն ամբողջությամբ կատարված են»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիրր Զելենսկին, արձագանքելով զորքերի հետքաշմանը, ասել է, որ զորքերի թվաքանակի կրճատումը նվազեցնում է լարվածությունը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել էր, որ ուկրաինական սահմանների երկայնքով կուտակված է 110 հազար ռուս զինծառայող։ Լիա Ավագյան
-
Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները․ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքի էջում հրապարակվել է աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման տեսանյութը, որտեղ Հայաստանի երկրորդ նախագահը խոսել է սպասվող առաջիկա նախընտրական պայքարի մասին։ «Հիմա ես գիտեմ, շատերի մոտ այպիսի կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել և մենք հետ ենք մնում։ Հանգիստ ենք։ Հանգիստ, պլանավորված քայլերով առաջ ենք գնալու։ Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները։ Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարց ունենալով զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ՝ ասելով, որ իրենք սկսել են, միգուցե, ես հետ կմնամ։ Այդպես չի լինելու»,- ասել է նա։ Քոչարյանի կանխատեսմամբ՝ սպասվող արտահերթ […]