Դավիդ Վիլյան չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան չի մասնակցի Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հարձակվողը չի հասցրել ամբողջությամբ ապաքինվել վնասվածքից: Հիշեցնենք, որ Վիլյան 2011 թ, դեկտեմբերին կայացած աշխարհի ակումբային առաջնության ժամանակ կոտրել էր ոտքը:

«Ես փորձում էի ամբողջությամբ վերականգնվել Եվրոյի մեկնարկին, սակայն չկարողացա: Այսօր անձամբ զանգեցի Վիսենտե Դել Բոսկեին, որպեսզի ասեմ նրան այդ մասին: Ցանկացա անկեղծ լինել նրա հետ։ Շնորհակալ եմ բոլորից աջակցության համար: Կշարունակեմ աշխատել, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ վերադառնամ կազմ», – Twitter-ի իր էջում գրել է Վիլյան:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն թիմի վերջնական կազմը կհրապարակի մինչև մայիսի 29-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com