Հունաստանում տնտեսական բարեփոխումները կիրականացվեն․ Լագարդ

Լագարդը վստահ է, որ Հունաստանի խորհրդարանը և կառավարությունը հարկադրված կլինեն մի շարք միջոցառումներ ձեռնարկել՝ անգամ եթե ձախերի ճնշման պայմաններում բյուջետային փոփոխությունները չընդունվեն։

ԱՄՀ ղեկավարի կարծիքով՝ ամեն ինչ իր գինն ունի, և Հունաստանը պետք է վճարի եվրոպական միասնական արժութային գոտում իր մասնակցության դիմաց։ «Մասնակցության գինը ձևավորվում է աշխատանքի արդյունավետության բարձրացման, կառուցվածքային բարեփոխումների և հարկաբյուջետային համախմբան հիման վրա։», -ասել է Լագարդը։

Մեկնաբանելով ձախերի՝ իշխանությնա գալու ու բյուջետային խնայողության ծրագրի հնարավոր մերժումը և դրանով պայամանավորված միջազգային ֆինանսական աջակցությանն հերթական տրանշի չեղյալ համարումը՝ Լագարդը նշել է, որ Հունաստանն այդ դեպքում առավել լուրջ խնդիրների կառերսևվի։

Նշենք, որ մայիսի 6-ին Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց ստանալ ձայների մեծամասնությունը և կառավարություն ձևավորել։ Ներակյում Հունաստանում ժամանակավոր կառավարություն է, և արտահերթ նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 17-ին։