Հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, առողջացել է 142 մարդ

Հայաստանում մարտի 8-ին կատարվել է 1 643 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 11 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 142 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։

Մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 198 դեպք, որոնցից 165 096-ն` առողջացած, 3 225-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 038 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 755 348 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 175 198 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 273 137 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 236 963 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 793 632 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 698 005 դեպքով:

Մեկնաբանել