Զինծառայողների հիմնադրամից հատուցում է ստանում 1 862 զոհված զինվորի ընտանիք

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է շահառուների քանակի հաշվետվությունը, ըստ որի՝ հիմնադրամի հիմնական շահառու է հանդիսանում 1 862 զոհված զինծառայողի ընտանիք։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ մարտի 5-ի հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի արդյունքում զոհված ևս 121 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել․ «Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 1 862-ն է, որից 1 450-ը` այս պատերազմի արդյունքում»,- հայտնում են հիմնադրամից։

«Կամուրջ» ծրագրով հատուցումներ են տրվել 1 133 շահառուների։ Նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1 015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: