Տորեսը Չելսիի ապագան է. Դրոգբա

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան գնահատել է իր թիմակից Ֆերնանդո Տորեսի ցուցադրած խաղը, ինչպես նաև մեկնաբանել է ակումբից իր հեռանալու փաստը։

«Տորեսի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Մենք չենք հասկանում, թե ինչու չենք խաղացել իրար հետ ավելի երկար ժամանակ, բայց դա արդեն անցյալում է։ Կարծում եմ, որ Տորեսը «Չելսիի» ապագան է։ Ֆերնանդոն բարդ ժամանակահատված էր ապրում, բայց նա ապացուցեց, որ պրոֆեսիոնալ է։ Հաջորդ մրցաշրջանը նրանն է լինելու։ Ես «Չելսիում» անցկացրել եմ 8 տարի։ Միշտ ինչ-որ մեկը գալիս է, մյուսը գնում է, սակայն ակումբը շարոնակում է մնալ չափազանց նպատասլաց։ Ես չեմ անհանգստանում (իմ հեռանալու կապակցությամբ – խմբ․)։ «Չելսին» այդպիսին է եղել մինչև իմ գալը, կլինի այդպիսին նաև իմ հեռանալուց հետո», – ասել է Դրոգբան BBC-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ երեկ Դրոգբան հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կլքի «Չելսին»։

Մարզական գործընկեր` SportArmenia.com