Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով ավագ սպա: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել են Պաշտպանության նախարարությունից:
Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով։
Արտակ Դավթյանը 2018-2020 թթ․ զբաղեցրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։