Գլխավոր Լրահոս

Նախագահն ու Օնիկ Գասպարյանը, ըստ անհրաժեշտության, հանդիպում են, միջնորդի կարիք չկա. նախագահական

Նախագահն ու Օնիկ Գասպարյանը, ըստ անհրաժեշտության,  հանդիպում են, միջնորդի կարիք չկա. նախագահական

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով տարածվող տեղեկատվությունը, թե իբր  նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: 

«Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբր  նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: Հերթական անգամ փաստում ենք, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: 

Նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում և զրուցում են,  ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն: Ուստի որևէ  միջնորդի, առավել ևս կեղծ միջնորդի կարիք չկա:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց»,- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում