«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է հրապարակել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասվում է հայտարարությունում։