Հաստատվել է կորոնավիրուսի 340 նոր դեպք, առողջացել է 163 մարդ

Հայաստանում մարտի 9-ին կատարվել է 2 312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 340 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 14,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 163 մարդ։ Գրանցվել է մահվան 5 դեպք։

Մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 538 դեպք, որոնցից 165 259-ն` առողջացած, 3 237-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 208 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 757 660 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 175 538 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 273 137 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 237 260 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 807 387 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 706 559 դեպքով: