Որոնողական աշխատանքները մարտի 10-ին շարունակվում են Մարտունիում և Ֆիզուլիում

Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքներն այսօր՝ մարտի 10-ին, շարունակվում են Ֆիզուլիում (Վարանդա) և Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած հարավ-արևելյան սահմանային գոտում: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը, ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝ 1490 է, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմական գործողությունների մասնակիցներ:

Մեկնաբանել