Հաշվեքննիչ պալատը վերջին անգամ իր գտած խախտումների հարցով դատախազություն է դիմել 2018-ին

Հաշվեքննիչ պալատը վերջին անգամ իր հայտնաբերած խախտումների հարցով Գլխավոր դատախազություն դիմել է 2015-2016 թվականներին՝ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակում տեղ գտած խախտումների հարցով, ևս մեկ անգամ 2018-ին դատախազություն են դիմել Նորակերտ համայնքում տեղ գտած խախտումների հարցով․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային մշտական հանձնաժողովում հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածու Գեղամ Հովեյանին առաջադրելու հարցի քննարկման ժամանակ ասաց վերջինս։ Հովեյանը Հաշվեքննիչ պալատի երկրորդ վարչության պետն է ու «Իմ քայլի» կողմից առաջադրվել է որպես Հաշվեքննիչ պալատի անդամ։

Մշտական հանձնաժողովը միաձայն առաջադրեց Հովեյանին որպես պալատի անդամ։

Վերահսկիչ պալատը հիմնվել է 1996 թվականին, 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո այն վերակազմավորվեց՝ դառնալով Հաշվեքննիչ պալատ։ Կառույցի ղեկավարը Լևոն Յոլյանն է։

Մեկնաբանել