ԱԺ աշխատակազմի ղեկավարն ազատման դիմում է գրել

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից։

Ըստ հաղորդագրության՝ Գալստյանն ազատման դիմում է ներկայացրել՝ մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով։

Տիգրան Գալստյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2019 թ․ հունվարի 21-ին։