Մոսկվան հույս ունի՝ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կհանգուցալուծվի. Ռուսաստանի ԱԳՆ

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շուտափույթ կկարգավորվի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Նա հայտարարել է, որ իրավիճակը Հայաստանում այդ երկրի ներքին գործն է, իսկ Ռուսաստանը շահագրգռված է, որ այն հնարավորինս շուտ կարգավորվի։

«Դա դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ։ Մենք չենք միջամտում այդ գործընթացներին, որոնք տեղի են ունենում այնտեղ, – ասել է նա։ – Ուզում ենք, որ իրավիճակն ավելի արագ կարգավորվի, որովհետև դա բոլորի օգտին է լինելու»։

Ռուդենկոն նաև նշել է, որ Ռուսաստանը հուսով է՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չի սրվի։ «Հուսով ենք, որ դրան չի հասնի», – ասել է դիվանագետը:

Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո և փետրվարի 25-ին մտել է սրացման փուլ, երբ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և բանակի շուրջ 40 բարձրաստիճան սպաներ հայտարարել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին:

Մեկնաբանել