Ինչպե՞ս է գիտությունը երաշխավորելու մեր ազգային անվտանգությունը

Պատերազմից հետո հատկապես շատ է խոսվում գիտական ոլորտի զարգացման կարևորության մասին։ Բոլորը հայտարարում են, որ շահագրգիռ են այս ոլորտի զարգացման հարցում, բայց ինչո՞ւ «սայլը տեղից չի շարժվում», ո՞ր փուլում է թերանում պետություն-գիտական համայնք երկխոսությունը։ Գիտական ոլորտի զարգացման առաջնային քայլերի մասին է խոսում YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։