Անկարան և Թեհրանը հեռատես են փոխգործակցության հարցում․ Ահմադինեժադ

Այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թուրքիայի զարգացման նախարար Ջեվդեթ Յիլմազի հետ Թեհրանում հանդիպմանը, հաղորդում է kavkaz-news.info-ն։

Ահմադինեժադի խոսքով՝ Թուրքիայի և Իրանի միջև կապերի ամրապնդումը կլինի ինչպես երկու, այնպես էլ տարաշրջանի մյուս երկրների օգտին։

Յիլմազը, որին ուղեկցում է գործարարաների և արդունաբերողների մեծ պատվիրակություն, իր հերթին, հայտարարել է, որ բանակցությունները բավական հաջող են ընթացել և գործաարար շրջանակների միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել։