Հայտնաբերվել է ևս 6 զինծառայողի աճյուն

Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

«Աճյուններից երեքը հայտնաբերվել է Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից: Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- տեղեկացնում են ծառայությունից։

ԱԻՊԾ տվյալներով՝ զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն: