Հաստատվել է կորոնավիրուսի 748 նոր դեպք, առողջացել է 182 մարդ

Հայաստանում մարտի 10-ին կատարվել է 4 285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 748 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 17,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 182 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։

Մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 176 286 դեպք, որոնցից 165 441-ն` առողջացած, 3 239-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 761 945 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 176 286 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 274 045 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 237 775 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 821 943 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 715 162 դեպքով: