«Լուսավոր Հայաստանը» ընդունում է նախագահի հրավերը

«Լուսավոր Հայաստանը» ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերը և պատրաստ է մասնակցել ցանկացած քննարկման։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ “Լուսավոր Հայաստան” խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»,- գրել է Մարուքյանը։

Արմեն Սարգսյանը վարչապետին, «Հայրենիքի փրկության շարժման» և ԱԺ խմբակցությունների ղեկավարներին հանդիպման է հրավիրել՝ «առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով»։

Մեկնաբանել