Վրաստանը բանակցում է Չինաստանի հետ պատվաստանյութ ձեռք բերելու շուրջ

Վրաստանը բանակցություններ է սկսել Չինաստանի հետ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար․ այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահութան նախարար Եկատերինե Տիկարաձեն։

Նախարարը հայտնել է, որ չինական պատվաստանյութը այն պատվաստանյութերի ցանկում է, որոնք շուտով կստանան Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավատարմագրումը։ Առաջին փուլում Վրաստանը պատվիրել է 100 հազար դեղաչափ։

Տիկարաձեն հայտնել է, որ երկիրը պատվաստանյութի առաջին խմբաքանակը կստանա մարտի 13-ից, և դա լինելու է AstraZeneca պատվաստանյութը։

Նախապես պատվաստվելու է 43 000 մարդ։ Նրանք երկրորդ պատվաստումը կստանան այն բանից հետո, երբ Վրաստան հասնեն AstraZeneca-ի լրացուցիչ խմբաքանակներ։

Մեկնաբանել