Որոտան․ կյանքը ադրբեջանական խրամատների հարևանությամբ

Վերջին շրջանում մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի հարևանությամբ ադրբեջանական սահմանապահները խրամատ են փորում։ Տեխնիկան արդեն հեռացվել է, մնացել են խրամատները, սակայն որոտանցիները նշում են՝ լարվածություն չկա։ Որոտանում է ապրում պայմանագրային Երվանդ Ալավերդյանը, որը պատերազմում վիրավորում է ստացել։