Դավիթ Գալստյանը դատի է տվել «Ազատությանը», պահանջում է 1 դրամ

Զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար, Mosston engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) «Ազատություն» ռադիոկայանից պահանջում է հերքել իր «պատիվն, արժանապատվությունը արատավորող» տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

Գալստյանը պահանջում է հերքել «Ազատության» եթերով հեռարձակված այն տեղեկատվությունը, որ Դավիթ Գալստյանը հանդիսացել է պաշտպանության նախարարի խորհրդական։ Որպես փոխհատուցում՝ Գալստյանը ռադիոկայանից պահանջել է 1 դրամ։

Հունվարի 19-ին Սիվիլնեթը գրեց, որ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ բանակին մատակարարել է այնպիսի հրանոթի արկեր, որոնցով հնարավոր չի եղել մարտական խնդիրներ լուծել։ Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մեկնաբանել