Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները» – ասվում է հաղորդագրությունում:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին: