The HALO Trust-ն Արցախում. աղմկահարույց հայտարարության շուրջ

Բրիտանական The HALO Trust կազմակերպությունն Արցախում գործում է ավելի քան քսան տարի և հսկայական տարածքներ է ականազերծել այս ընթացքում։ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտարարել է, թե իբր կազմակերպությունն Արցախի ականապատված տարածքների քարտեզները փոխանցել է թուրքական հատուկ ծառայություններին։ Թեմային անդրադարձել է նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ նշելով, որ Բորիս Ավագյանը իրավասու չէ խոսել Արցախի նախագահի անունից։

Մեկնաբանել