Նախագահի առաջին հանդիպումը կլինի վարչապետի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած քննարկումների շրջանակում առաջին հանդիպումը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ հայտնում է նախագահի աշխատակազմը։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ նախագահականը հայտնել էր, որ նախագահի առաջարկած ձևաչափը՝ մեկ սեղանի շուրջ հավաքել խմբակցություններին, վարչապետին և ընդդիմությանը, դառնում է անիրագործելի։

Մեկնաբանել