Եղանակը 8-10 աստիճանով կտաքանա

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մարտի 15-19-ն Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Երևանում մարտի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 16-19-ը  քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ»,- ասվում է հաղորդագրությունում։

ԱԻՆ-ից նաև տեղեկացնում են, որ մարտի 17-18-ն Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։