Հաստատվել է կորոնավիրուսի 317 նոր դեպք, առողջացել է 230 մարդ

People wearing masks as the cases of Covid 19 increase in Yerevan, Armenia

Հայաստանում մարտի 14-ին կատարվել է 2 460 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 317 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 12,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 230 մարդ։ Գրանցվել է մահվան 10 դեպք։

Մարտի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178 702 դեպք, որոնցից 166 410-ն` առողջացած, 3 255-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 776 843 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 178 702 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 274 989 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 240 295 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 879 390 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 746 953 դեպքով: