Շուշին դժգույն չէր. տեղահանված ընտանիք

Առուստամյանների ընտանիքը Շուշիից է։ Պատերազմի առաջին օրերին Մերինեն երեխաների հետ տեղափոխվել է Երևան, իսկ Արսենը մնացել է Շուշիում։ Նոյեմբերի 8-ին ադրբեջանցիները նրան բռնել և գերեվարել են։ Թվում էր, թե ընտանիքը զրկվել է թե՛ տնից՝ Շուշիից, թե՛ հորից, սակայն օրեր հետո պարզվեց, որ Արսենը գերության մեջ է։ Նա տուն է վերադարձել է դեկտեմբերի 15-ին՝ 44 գերիների շարքում։ Այժմ ընտանիքն ապրում է Ստեփանակերտում։ 14-ամյա Նորան ասում է, որ ուզում է բոլորին ցույց տալ, որ Շուշին դժբախտ քաղաք չի եղել երբեք։ ՍիվիլՆեթին նա պատմել է իրենց ապրումների, մտավախությունների ու Շուշիի կարոտի մասին։

Մեկնաբանել