Ադրբեջանում մեկնարկել են զորավարժությունները

Ադրբեջանում մարտի 15-ին մեկնարկել են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնք, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, անցկացվում են 2021-ի մարտական պատրաստության շրջանակներում:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ քառօրյա զորավարժություններին մասնակցելու է 10 000 զինծառայող (նաև հատուկջոկատայիններ): Զորավարժություններն ընդգրկվելու են շուրջ 100 տանկ, 200 տարբեր տրամաչափի հրթիռներ և հրետանային համակարգեր, ռեակտիվ տեսակի համակարգեր, մոտ 30 ռազմական օդանավ և անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժություններին խաղարկվելու են նաև հակաահաբեկչական և ապօրինի զինված խմբավորումների դեմ գործողություններ:

Զուգահեռաբար՝ մարտի 16-ից 20-ը, զորավարժություններ են անցկացվելու նաև Հայաստանում տարբեր տեսակի զինտեխնիկայի և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ՝ 7500 զինծառայողի մասնակցությամբ:

Մարտի 4-ին ադրբեջանա-թուրքական վեցշաբաթյա ուսումնավարժանքներ էին անցկացվել։ Վարժանքին մասնակցելու նպատակով Թուրքիայի Սպարտա (Isparta) քաղաք էին ժամանել Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատայիններ:

Մեկնաբանել