Չինաստանն իր Goldman Sachs-ն է ստեղծում

Չինաստանի իշխանությունները մտադիր են ֆինանսական այնպիսի կազմակերպություններ ստեղծել, որոնք կմրցակցեն համաշխարհային հսկաներ Goldman Sachs-ի և Morgan Stanley-ի հետ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի պաշտոնական փաստաթղթերը։

Բարեփոխման շրջանակում չինական կարգավորիչները մտադիր են բրոքերներին թույլատրել դերիվատիվների, ֆյուչերսների, օպցիոնների, մասնավոր բանկինգի և ակտիվերի կառավարման հետ կապված ֆինանսական գործարքներ կատարել։ Ներկայում բրոքերները Չինաստանում կարող են զբաղվել միայն բաժնետոմսերի, պարտատոմսերի և օտարերկրյա արժույթի վաճառքով։

Այս է պատաճառը, որ չինական բանկերն իրենց ծավալով մի քանի անգամ զիջում են միջազգային ընկերություններին։ Անցած տարվա արդյունքների համաձայն՝ չինական բրոքերային ընկերությունների ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է $261 մլրդ։ Չինաստանի իշխանությունները մտադիր են բարեփոխումների արդյունքում կրկնապատկել այս ցուցանիշը։

Հիշեցնենք, որ Չինաստանում զուգահեռաբար շարունակվում է 2010թ. ի վեր անցկացվող արժութային բարեփոխման քաղաքականությունը, որի նպատակը յուանի փոխարժեքի ազատականացումն է։