Մհեր Գրիգորյանը կմեկնի Մոսկվա

Վարչապետի որոշմամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 16-18-ը կմեկնի Մոսկվա։ Ըստ որոշման՝ այցի ընթացքում քննարկվելու են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր։

Պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը։

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։