Շաքիլ Աֆրադիին նաև տուգանք է նշանակվել $3,5 հազարի չափով, և եթե բժիշկը չկարողանա այն վճարել, իր բանտարկության ժամկետը կերկարի ևս երեք տարով:
Ազգային անվտանգության ուժերի կարծիքով` բժիշկը Աբոտաբատ քաղաքի բնակիչներին սխալ պատվաստում է արել հեպատիտ Բ-ի դեմ, իսկ այդ պատվաստման ընթացքում բեն Լադենի ընտանիքի անդամների արյան նմուշներն է վերցրել և ուղարկել ամերիկյան հետախուզությանը:
Դրանից կարճ ժամանակ անց 2011թ մայիսին ամերիկյան հատուկջոկատայինները սպանել են «Ալ-Կաիդա»-ի առաջնորդին:
Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ ցանկացած պետություն այդպես կվարվեր, եթե իմանար, որ իր քաղաքացին աշխատել է ուրիշ երկրի համար:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դիմել է Իսլամաբադին բժշկին ազատելու խնդրանքով` հայտարարելով, որ բեն Լադենը և ահաբեկչության դեմ միջազգային պայքարը ոչ միայն ԱՄՆ-ի շահերից է բխում, այլև` Պակիստանի:
Բժիշկն արդեն իսկ բանտարկված է, և իր դատական լսումներից ոչ մեկին ներկա չի եղել:
Նշենք նաև, որ այս բժշկի ձերբակալությունը բոլորովին էլ միակը չէ` «Ալ Կաիդա»-ի «վրեժի ծրագրի» շրջանակում:
Դեռ հուլիսին ձերբակալվել էր մի քանի մարդ, ովքեր, իբրև ամերիկյան ուղղաթիռին վառելիք են մատակարարել, ևս մի քանիսը` վառվող-մարող լուսարձակներով ամերիկյան զինուժին կողմնորոշվել օգնելու մեղադրանքով:
Հայտնի չէ` գիտեր բժիշկ Աֆրիդին, թե ում է օգնում Աբոտաբատում կամ բեն Լադենի որ հարազատներից է վերցրել ԴՆԹ: Հայտնի չէ նաև, թե այդ տեղեկություններն ինչպես կարող էին օգնել կամ ինչքանով են օգտակար եղել ամրիկացիներին: