Ջիոևան նշանակվել է փոխվարչապետ

Այդ մասին հրամանագիր է ստորագրել Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Տիբիլովը:

Այս պաշտոնում Ջիոևան պատասխանատվություն կկրի սոցիալական ոլորտի համար:

Հիշեցնենք, որ նա հաղթել էր 2011թ նախագահական ընտրություններում, սակայն ընտրությունների արդյունքները բողոքարկվել էին թույլ տրված օրինախախտումների պատճառով: Երկրում իրավիճակը սրվել էր և հանգեցրել նախագահի հրաժարականին:

Կրկին անցկացված ընտրությունների արդյունքներով` հաղթել էր Տիբիլովը` նախկին Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, որ համարվում էր Կրեմլի թեկնածու: