Վթարվել է ռուսական ռազմական ինքնաթիռ

Երեկ Չեխիայում անիվների հետ կապված անսարքության պատճառով Ан-30 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց ու վառվել: Տուժել է վեց մարդ` հինգը անձնակազմից, մեկը չեխ զինծառայող:

Դեպքի տեղի է ունեցել «Չասլավ» օդակայանում` Պրահայից 75կմ հեռավորության վրա: Ինքնաթիռը վերադառնում էր ԱՄՆ-ի դիտորդական թռիչքից: Վայրէջքի ժամանակ կոտրվել է շասսիի առջևի արգելակը, մեքենան քթով բախվել է թռիչքուղուն, դուրս է թռել դրա սահմաններից շուրջ 200մ և բռնկվել: Նախնական տվյալներով` ինքնաթիռը վերանորոգել հնարավոր չէ:

Ինքնաթիռում եղել է 23 մարդ` 14 ռուս և 9 չեխ սպա: Պատահարի արդյունքում տուժել է 5 ռուս զինվորական և մի չեխ սպա:

Մեկնաբանել