Հաստատվել է կորոնավիրուսի 585 նոր դեպք, առողջացել է 292 մարդ

Հայաստանում մարտի 15-ին կատարվել է 3 242 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 585 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 18 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 292 մարդ։ Գրանցվել է մահվան 12 դեպք։

Մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179 287 դեպք, որոնցից 166 702-ն` առողջացած, 3 277-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 469 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 780 085 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 179 287 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 275 148 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 240 671 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 894 893 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 754 933 դեպքով: