Կասիլյասի և Ռեյնայի հետ աշխատելը մեծ պատիվ է. Դե Խեա

«Մանչեսթեր Յունայթեդի»երիտասարդ դարպասապահԴավիդ Դե Խեան շատ ուրախ է, որ հրավիրվել է Իսպանիայի հավաքական և թիմի հետ կպատրաստվի «Եվրո-2012»-ին:

«Ես մեծ հույսեր ունեմ: Մարզվում եմ լեգենդար ֆուտբոլիստների հետ: Իկեր Կասիլյասի և Պեպե Ռեյնայի հետ աշխատելն արդեն իմ երազանքի իրականացում կարելի է համարել: Աստված տա` կարողանամ մասնակցել «Եվրո-2012»-ին, բայց ես գիտեմ, որ դա չափազանց բարդ խնդիր է»,- Դե Խեայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com