Ռոնալդու. Լավ կլիներ` Չեմպիոնների լիգայի խաղերը չհամընկնեին կլասիկոների հետ

Մադրիդի «Ռեալի» առաջատարԿրիշտիանո Ռոնալդուն Marca-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության խաղացանկի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ» –«Բավարիա» պատասխան խաղում «արքայական» ակումբի կրած պարտության պատճառներից մեկը մասնագետները համարում են, որ Մոուրինյոյի սաներն այդ հանդիպումից մի քանի օր առաջ «Նոու Կամպում» հյուրընկալվել էին «Բարսելոնային»:

«Լավ կլիներ, եթե Իսպանիայի առաջնության կազմակերպիչները խաղացանկը կազմելուց առաջ հոգային, որ Չեմպիոնների լիգայի հանդիպումները կլասիկոների հետ նույն շաբաթվա ընթացքում չկայանան: Դա անհրաժեշտ է ֆուտբոլային ներկայացմանը: Խաղացողները շատ են հոգնում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես»,- ասել է պորտուգալացին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com