Ըստ գործակալության՝ այս որոշումը պայմանավորված է շուկայում ներկայում ստեղծված բարդ իրադրությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ IPO-ն կանցակցվի մայիսի 24-ին Լոնդոնի ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխման կազմակերպիչները ամերիկյան Citigroup և Goldman Sachs բանկերն են։ Վրաստանի կառավարությունը մտադիր էր տեղաբաշպել ընկերության բաժնետոմսերի 25%-ից ոչ ավելին՝ մեկ բաժնետոմսը $15,25-$19-ով՝ նպատաակ ունենալով շուկայից ներգրավել շուրջ $250 մլն։ Այս դեպքում «Վրացական երկաթուղիներ»-ի գինը կկազմի $1 մլրդ։
Նշենք, որ ընկերության IPO-ն հետաձգվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին տեղաբաշխումը նախատեսված էր դեռ անցած տարվա նոյեմբերին, սակայն ժամկետները տեղափոխվել էին՝ կրկին պայմանավորված համաշխարհային ֆոնդաներում տիրող անկայունությամբ։
Օրերս «Վրացական երակթուղիներ»-ի IPO-ին դեմ էր հանդես եկել Վրաստանի ընդդիմությունը։ Ընդդիմադիրների կարծիքով՝ բաժնետոմսերի պահանջարակը ցածր կլինի, և կառավարությունը չի կարողանա անհրաժեշտ միջոցներ ներգարվել։ Բացի այդ՝ նշվում էր, որ բաժնետոմսերի հիմնական գնորդները Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավորները կլինեն։ Վրացական մի շարք զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բաժնետոմսերն ամբողջությամբ կգնի Ռուսաստանը։
Ներկայում «Վրացական երկաթուղիներ»-ի 100%-անոց բաժնետերը Վրաստանի կառավարությունն է, որը ընկերության բաժնետոմսերի փոքրամասնական փաթեթի տեղաբաշխման մասին որոշումը կայացրել էր անցած տարի օգոստոսին։