Ուկրաինայի իշխող կուսակցությունը PR գործակալություն է վարձել Բրյուսելում

«Մեր խնդիրն է օգնել Ռեգիոնների կուսակցությանը՝ որպես Ուկրաինայի իշխող կուսակցություն իր գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածման հարցում, ինչպես նաև աջակցել նրան ավելի լավ բացատրել իր դիրքորոշումը Յուլյա Տիմոշենկոյի գործի նկատմամբ»,- մեջբերում է պարբերականը ընկերության գլխավոր մենեջեր Ռոբերտ Մակի խոսքը։

Համաձայն Euobserver-ի տեղեկությունների՝ գործարքը, որի արժեքը չի նշվում, կնքվել է «մի քանի շաբաթ առաջ»։

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի, ինչպես նաև ուկրաինացի մի շարք այլ ընդդիմադիր քաղաքական գործիչների քրեական հետապնդումը սրել է Կիևի և Բրյուսելի հարաբերությունները։

2011թ. հոկտեմբերին Յուլյա Տիմոշենկոն դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման՝ 2009թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագրի ստորագրման ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ Այս տարվա ապրիլին դատարան է փոխանցվել Տիմոշենկոյի դեմ երկրորդ գործը, որը վերաբերում է նրա գործունեությանը «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի ղեկավարի պաշտոնում։ Այս գործով նա մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ։ Ուկրաինայի նախկին վարչապետը ներկայում հիվանդանոցում է։

Արևմուտքը համարում է, որ Յուլյա Տիմոշենկոյի հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և Կիևին կոչ է անում ազատ արձակել նրան։

Մեկնաբանել