Քլինթոնի կարծիքով՝ պատժամիջոցները կարող են նպաստել բանակցային գործընթացի առաջընթացին։ «Իրանի կառավարությունը պետք է ընտրություն կատարի – կիրագործի՞ արդյոք այն միջազգային իր պարտավորությունները՝ դրանով իսկ հաստատելով իր խաղաղ մտադրությունները, թե՞ կհրաժարվի այսպիսի որոշումից»,- նշել է պետքարտուղարը։
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային «վեցյակ»-ի հետ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 14-ին՝ Ստամբուլում։ Կողմերը երկրորդ անգամ հանդիպել են մայիսի 13-14-ը՝ Բաղդադում։ Մինչ այս փորձ էր կատարվել պայմանավորվածություն ձեռք բերել 2012թ. դեկտեմբերին՝ Ժնևում և 2011թ. հունվարին՝ կրկին Ստամբուլում։
Նշենք, որ Իրանի և «Վեցյակ»-ի բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում, հունիսի 18-19-ը: