ԿԸՀ ներկայացուցչի խոսքով՝ ընտրություններն անցել են «խաղաղ մթնոլորտում», համեմատ առաջին օրվա նվազել է ընտրախախտումների թիվը։ Այդուհանդերձ, դիտորդները նշել են ընտրակաշառք բաժանելու (հիմնականում «Մուսուլման եղբայների»-ի կողմից), ինչպես նաև աղոթքի ժամերին ընտրատեղամասերին փակման մի շարք դեպքերի մասին։ Վերջինս, ի դեպ, եգիպտական օրենսդրությամբ նախատեսված չէ։
Բացի այդ՝ երկրի տարբեր հատվածներում տարածվել են կեղծ շրջաբերականներ թեկնածուներից երկուսի ինքնաբացարկի մասին։ Որոշ դեպքերում արգելվել է քվեարկել նիկաբ (դեմքն ամբողջովին ծածկող հագուստ) կրող կանանց։
Նշենք, որ նախագահական ընտրարշավին մասնակցում է 13 թեկնածու։ Առաջատարները մի քանիսն են. Արաբական պետությունների լիգային ինչպես նաև Եգիպտոսի արտաքին գերատեսչության նախկին ղեկավար Ամր Մուսան, երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը, անկախ թեկնածու Աբդել Մոնեմ Աբու Ալ Ֆութուհը, ինչպես նաև Ազատության և արդարության կուսակցության նախագահ Մուհամմադ Մորսին։ Նշենք, որ կուսակցությունը ներկայացնում է «Մուսուլման եղբայրներ» շարժման քաղաքական թևը։
Եթե ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկը չհավաքի ձայների 50%-ից ավելին, ապա երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 16-17-ին։ Ընտրություններ վերջնական արդյունքները, բոլոր դեպքերում, հայտնի կդառնան հունիսի 21-ին։