NASDAQ-ին դատի են տալիս Facebook-ի պատճառով

NASDAQ բորսայի դեմ հայց է ներկայացրել Knight Capital բրոքերը, որն իր և իր հաճախորդների կրած վնասները գնահատել է $35 մլն։

Ավելի վաղ բրոքերային ևս մեկ ընկերություն բորսայի տեխնիկական խնդիրների պատճառով իր կրած վնասները գնահատել էր $30-35 մլն։ NASDAQ-ը փոխհատուցումների համար դեռ $13 մլն է հատկացրել, սակայն հավանաբար հարկադրված կլինի ավելի շատ միջոցներ պահուստավորել։ Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Facebook-ի բաժնետոմսերի վաճառքը մեկնարկել է գրեթե կես ժամ ուշացումով։ Բրոքերների հայցերի մեծ մասը ուշացումով է դիտարկվել՝ փակ ռեժիմով և չամրագրված գնով։

Պատմությունը կարող է ավելի մեծ սկանդալի վերաճել, եթե հայցվորներին հաջողվի ապացուցել, որ տեղի ունեցածը ոչ թե պարզապես տեխնիկական խոտան էր, այլ սառնասրտության հետևանք։ Ընդ որում՝ այս տեսակետն ունի հիմնավորում. ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում NASDAQ-ի տեխնոլոգիական ստորաբաժանումների ծախսերը վերջին 3 տարում կրճատվել են 30%-ով։

Անհաջող IPO-ի անցկացումը կարող է հանգեցնել բորսայի գլխավոր տնօրեն Բոբ Գրեյֆիլդի հրաժարականին։ NYPost-ի հաղորդմամբ՝ Գրեյֆիլդը որոշում է ընդունել տեղաբաշխման անցկացման մասին՝ իմանալով հանդերձ, որ տեղեկատվական ենթակառուցվածքները կարող են չհաղթահարել ծանրաբեռնվածությունը։ Ամբողջ անցած շաբաթվա ընթացքում բորսայում հայտերի մշակման նոր համակարգն է փորձարկվել, որն էական խնդիրներ է ի հայտ բերել։ Հենց դրանք էլ հանգեցրել են խոտանի առաջացմանը, գրում է NYPost-ը։

Մեկնաբանել