Ռուսերենը «լուծարում» է Ուկրաինայի Ռադան

Երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությանա անդամները արգելափակել են նաև նախագահության սրահի և խորհդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինի աշխատասենյակի մուտքը։

Օրենսդիրները այսպիսով իրենց բողոքն են արտահայտում լեզվի պետական քաղաքականության մասին օրենքի դեմ, ըստ որի՝ ռուսերեն լեզուն Ուկրաինայի 27 մարզից 13-ում նահանգային լեզվի կարգավիճակ է ստանում և գրեթե հավասարվում ուկրաիներեն լեզվի կարգավիճակին։ Երեկ օրենսդիր մարմնին չէր հաջողվել հարցի վերաբերյալ որևէ որոշում ընդունել։ Ավելին՝ նիստը վաղաժամ ավարատվել էր՝ ընդդիմադիր և խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորների միջև ծեծկռտուքի պատճառով։

Ընդդիմության կարծիքով՝ այս փաստաթղթի ընդունումն անթույլատրելի է, քանի որ գործնականում այն երկրում երկրոդ պետական լեզու «կստեղծի»՝ նպաստելով ուկրաիներենի ոչնչացմանը։

Ռադայի խոսնակ Լիտվինը առաջարկել է լուծարել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ վերջին ծեծկռտուքը ցույց տվեց, որ երկրում պառլամենտարիզմը լիովին փլուզված է։